Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչեւ 18 տարեկան 1993 երեխայի մոտ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է 142 հղի եւ ծննդկանի մոտ։