«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4–ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։
NEWS.am–ի տեղեկություններով, 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում։ Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․ եւ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․։ 10 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: