Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է։ ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ։

 

Տեսչական մարմինն այսօր՝ հունիսի 4-ին, ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։

Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնեցին, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակներն այսօր արդեն մանկապարտեզ չեն հաճախել։