ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի գիտություն պաշտոնական...
Սիրելի գործընկերներ․․․
1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են:
Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։
Առողջություն բոլորիս !!!»