Կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի մոտ: «Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի թեստի արդյունքները դրական են: Նա ունի մեղմ ախտանիշներ: Որևէ վտանգ չկա նախագահ Թրամփի կամ փոխնախագահ Մայք Փենսի համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունը նաև հավաստիացրել է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը, որը վերահսկվում է Օ'Բրայենի կողմից, գործում է առանց որևէ խնդիրների:
Օ’Բրայենը Սպիտակ տան ամենաբարձր պաշտոնատար անձն է, ով COVID19-ով հիվանդացածներից ամենաշատն է շփվել Թրամփի հետ: