Անցած օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի թվում կա մեկ ՀՀ քաղաքացի, hայտնում է NewsGeorgia-ն։ Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել երկու անձանց մոտ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Վրաստանի։ Ներկայումս COVID-19- ով 24 հիվանդներ շարունակում են բուժումը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Բոլոր հիվանդների վիճակը կայուն է: «Այս պահին մենք լուրջ հիվանդներ չունենք», - ասել է Էնդելաձեն: Փետրվարի 26-ից հունիսի 28-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 924 դեպք: 15 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից: Վերականգնված մարդկանց ընդհանուր թիվը 785 է: Ներկայումս 124 մարդ շարունակում է բուժումը Վրաստանի կորոնավիրուսային կենտրոններում: