Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:

Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։