Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ-ից Covid-19 թեստավորման նպատակով ՀՀ ուղարկված 27 փորձանմուշից 26-ի պատասխանը բացասական է, 1-ը՝ դրական:
«Նա նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը: