Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան
Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան:
Մայրը «Հետքին» պատմել է, որ իր որդու խոշտանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը իբր դատարկ է եկել Երևան.
«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս (19-ամյա Գագիկ Մկրտչյան՝ խմբ.) դին Մխիթար Հերացիում... Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, և ու՞ր է գլուխը...»:
Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխատված: Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են և ստացել բացասական պատասխան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: