Աֆղանստանի Կանդագար գավառի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ ապստամբ-թալիբները լրտեսության համար գլխատել են 10-ամյա մի երեխայի:

BBC-ն գրում է, որ մահապատժի ենթարկվածը եղել է աղքատ ընտանիքից և ոստիկանները, սովորաբար, նրան տվել են որոշ ուտեստներ:

Ինչպես պնդում են պաշտոնական իշխանության ներկայացուցիչները, թալիբները երեխային մեղադրել են այն բանում, որ նա ոստիկանության համար տեղեկություններ էր հավաքում:

Կանդագարի իշխանությունները կատարվածը որակել են անմարդկային արարք, որը հակասում է իսլամի ոգուն:

Սակայն թալիբները ժխտում են իրենց մասնակցությունը երեխայի մահվան հարցում:

Նշենք, որ անցյալ տարի աֆղանական իշխանությունները թալիբներին մեղադրում էին երկու այլ երեխաների մահապատժի ենթարկելու մեջ: Նրանց նույնպես գլխատել էին: