Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում է, և այսօր տեղի է ունենալու դատական նիստը նրա մասնակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք «Առուշ Առուշանյան դաշինքի» ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։
Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։
Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»,- գրված է դաշինքի սոցցանցի էջում։