Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Aravot. am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ «Գոլդ» համարանիշների աճուրդով 2024 թվականի փետրվարի 28-ի վաճառված 000 OO 00 համարանիշի գնորդն իր հայրն է՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Առուշանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրեցին, որ աճուրդով 7 համարանիշ է վաճառվել 156 մլն դրամով:
«Չգիտեմ՝ քանի միլիոնով են գնել, բայց, այո՛, իմ հորը պատկանող ընկերությունն է գնել այդ համարը: Ինձ թվում է՝ դա նորմալ է, այդ նույն տրամաբանությամբ այդ ընկերությունը 29 տարի է՝ գործում է, 29 տարի հարկ է վճարում, առաջին խոշոր հարկատուներից մեկն է եղել, մինչեւ հիմա խոշոր հարկատու է: Հիմա այդ նույն կազմակերպությունը, օրինակ' 5 կամ 10 մեքենա է գնում, ինչ-որ մարդիկ կան, որ քննարկում կամ քննադատո՞ւմ են: Հիմա համար է էլի»,- ասաց Առուշանյանը: Մեր զրուցակցի խոսքով, իր հայրը երիտասարդ տարիներից գոլդ համարանիշներ է իր մեքենային վերցրել: