Իրանը 130 հազար զինծառայողների է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին, իսկ Հայաստանում ասում են, որ թուրքական միջանցքի հետ կապված խնդիրներ չկան: Այս մասին նշել է ՌԴ ԶՈւ գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը:
«Հայաստանը հստակ դիրքորոշում չունի «Զանգեզուրի» կամ այսպես կոչված «թուրքական միջանցքի» հարցում: Հարց է առաջանում՝ Փաշինյանն ինչո՞ւ պաշտոնապես չի հերքում «Թուրքական միջանցքի» գաղափարը: Ինչո՞ւ է Ադրբեջանին թույլատրված Հայաստանի տարածքով թռչել Նախիջևան: Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, Հայաստանն ուզի, թե ոչ՝ պետք է լինի որևէ մեկի կողմից: Խաղաղությունը խոսքով չի լինում, այն ուժով է հաստատվում: Եթե հայերը հաշտվել են վիլայեթում ապրելու գաղափարի հետ, ապա ճիշտ կլիներ այդ մասին ազնվորեն հայտարարել, ասել՝ ուզում ենք ապրել վիլայեթում»,- ասել է նա: