Ինչպես արդեն նշել ենք, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակը հայտարարեց, որ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մի խումբ մասնակիցների հետ Սարյան փողոցով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ, մինչդեռ հավաքի մասնակիցների մի ստվար բազմություն դեռ Բաղրամյան պողոտայում է և տեղից չի շարժվում։
Մարդիկ որոշել են մնալ մինչև վերջ, իսկ ոստիկանությունը պահանջում է ցուցարարներից հեռանալ՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել ծայրահեղ միջոցների։