Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է օրերս Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքին։
«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մերձավորներին։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Իրենց պատասխանատվության գոտում նման միջադեպերից զերծ մնալու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները անդադար կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբերի հետ։ Տվյալ ողբերգական միջադեպն ապացուցում է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի բոլոր դրույթներն անշեղորեն կատարելու կարևորությունը», – ասել է Զախարովան։