ԿԸՀ-ն ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակիցների վերանբերյալ նախնական տեղեկություն:

 
 

Ըստ այդմ՝ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը 166 հազար 753 է, օրվա ընթացքում քվեարկել է 55 հազար 410 քաղաքացի, որը ընտրողների 33.3 տոկոսն է:

Քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների և քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվերն ըստ համայնքների՝ ներկայանում ենք ստորև.

Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են ժամը 20:00-ին, մեկնարկել է ձայների հաշվարկը: Քաղաքացիները ընտրություն են կատարել Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գորիս, Գյումրի, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզերի 3 համայնքներում՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո։