Արմենիա» ավիաընկերությունը ներկայացնում է հաճախ տրվող հարցերից մեկի պատասխանը։ Ավիաընկերությունը հայտնում է․
«Սիրելի՛ ուղևորներ, քանի որ այս օրերին դուք հաճախ հարցնում եք՝ ի՞նչ անել, եթե գնել եք տոմսեր, իսկ COVID-19 թեստի պատասխանը եկել է դրական, պատասխանում ենք, որ նման դեպքերում «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է թռիչքի օրվա անվճար փոփոխություն։
Առողջություն ենք մաղթում բոլորին»,-նշվում է պատասխանում։