Ոստիկանություն բերման ենթարկված նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջիկա րոպեներին ազատ կարձակվի եւ մեկ ժամից կմիանա Բաղրամյան 26-ում գտնվող ցուցարարներին: Այս մասին Aravot.am-ին ասաց Ա. Ղուկասյանի նախկին շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ա. Ղուկասյանի հետ եւ վստահեցրեց, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:
Ձերբակալության մանրամասներից նա տեղյակ չէր: Ի դեպ, ազատ են արձակվել նաեւ կեսօրին բերման ենթարկված 10-ից ավելի ակտիվիստները: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Եղյա Ներսիսյանը: Նա իրենց ձերբակալության մանրամասները խոստացավ ներկայացնել առաջիկայում: