«Հրապարակի» տեղեկություններով` Վայոց Ձորի խոշորացված Եղեգիս համայնքի մոտակայքում դրոններ են նկատել քաղաքացիները, ինչը իրենց մոտ խուճապ է առաջացրել։

Կայքի զրույցում Եղեգիսի համայնքապետը նշել է, որ իրենց համայնքներում դրոններ նկատելու մասին տեղեկություն չունի։ 

«Ավելի ուշ, կապ հաստատեց մեզ հետ` նշելով, որ ինչ-որ ձայներ են լսել «Բուլախ» կոչվող հատվածում, որը դեպի Քարվաճառ տանող հատվածն է»,- նշում է «Հրապարակը»։