ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել էին ոստիկանություն: