ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵՊՀ աշխատակիցների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը:
«ԵՊՀ աշխատակիցների 60 %-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է։ Վերլուծելով առաջիկայում պատվաստվելու համար հերթագրվածների թիվը՝ ԵՊՀ-ն ավելացնելու է ևս մեկ կայան։
Վերջին օրերի պատվաստումների ակտիվությունը վկայում է, որ առաջիկայում ունենալու ենք պատկառելի արդյունքներ։ Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-գրել է նա։