Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը հայտնել է, որ զինծառայողները ստուգում են բոլոր մեքենաները: Իսկ օրական անցնում է ավելի քան 150 մեքենա:

Բոլոր արգելափակոցները հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով, լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով: Խաղաղապահները զինված են «Ратник» կոստյումներով: