Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, Hraparak.am-ի տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։ Տեղեկությունը ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց

6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։

Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։