Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում իրավիճակի վատթարացմամբ և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառմամբ, որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել, հատկապես հայկական կողմից, – ասվում է հայտարարության մեջ։ – Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով»։