Կառավարությունն իրր այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում հաստատեց 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետներն ու ֆինանսովորման աղբյուրները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել են նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում:
«Ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: Կարծում եմ՝ շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետև կրկնվելու ենք», - նշեց վարչապետը:
Այս ամենն, իհարկե, անչափ ողջունելի կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական ծրագրերը ի կատար ածելու հիմնական ֆինանսական աղբյուրները կրկին լինելու են դրսից վերցրած վարկերը: Հետաքրքիր է՝ քանի՞ միլիարդով է ավելանալու ՀՀ առանց այդ էլ ռեկորդներ խփող արտաքին պետական պարտքը՝ ՔՊ-ը նախընտրական խոստումների կատարման հետևանքով: Եթե, իհարկե, դրանք կատարվեն, գաղտնիք չէ, որ Հայաստանի կառավարության վերցրած վարկերն այս տարիների ընթացքում նպատակային չեն օգտագործվել: Փաստացի Փաշինյանն ու իր թիմն ընդունում են, որ մինչև 2026 թվական Հայաստանում հորդացող ներդրումներ չեն սպասվում, հակառակ դեպքում' հույսը միայն վարկը չէր լինի: