ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Մասաչուսեթս՝ հնգօրյա արձակուրդի, հայտնել են Սպիտակ տանը։

Նախագահականին կից լրագրողները հայտնել են, որ Բայդենն արդեն ժամանել է Նանտաքետ՝ ժամանակակից առողջարանային կղզի։
Բայդենի ժամանակացույցի համաձայն՝ նա մինչև կիրակի նախատեսված հանրային միջոցառումներ չունի։ Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները նշում է Գոհաբանության օրը՝ ազգային տոնը, և շատ ամերիկացիներ այս տոնի նախորդ և հաջորդ օրերին հանգստյան օրեր են վերցնում՝ հարազատներին այցելելու համար:

Սպիտակ տան մամուլի ճեպազրույցում նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին պատասխանել է, թե ինչպես է Բայդենը պատրաստվում բացատրել իր «միլիարդատիրոջը հարիր» արձակուրդը, երբ գնաճը զգալիորեն «թանկացրել է» ավանդական Գոհաբանության օրվա սեղանը:

«Հիմա ժամանակն է մի կողմ դնելու քաղաքականությունը, ժամանակ անցկացնել սիրելիների հետ և խոսել այն մասին, թե ինչի համար ենք մենք շնորհակալ։ Ուր էլ որ լինի նախագահը, նա աշխատում է»,- վստահեցրել է Փսակին։