Ադրբեջանը փորձել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը դարձնել իր քաղաքական քարոզչության հերթական գործիքը։
Երաժշտական մրցույթի Ադրբեջանից ժամանած մասնակից Սոնա Ազիզովայի անունից կազմակերպիչներին ուղարկվել է բացիկ՝ Ադրբեջանի քարտեզի պատկերով, որը ներառում էր ոչ միայն օկուպացված Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները:
Հայկական կողմի ձեռնարկած անհրաժեշտ միջոցառումներից հետո մրցույթի Instagram-ի պաշտոնական էջից հանվել են սադրիչ «բացիկը» և քաղաքական քարոզչությունը։