Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 % բաժնեմասի և «ԱՄՓ հոլդինգի» 12.5 % բաժնեմասի վրա նոյեմբերի 29-ին կալանք է դրվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից։ Սակայն, թե ինչ գործի շրջանակում է ընկերությունների բաժնեմասերի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառվել՝ հայտնի չէ։
Նշենք, որ «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական «Walnort Finance Limited» ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովն է: Դեռևս անցած տարի կիպրական ընկերությունների ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերից պարզ էր դարձել, որ փետրվարի 3-ին «Walnort Finance Limited»-ի բաժնետոմսերն օտարվել է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Զուրաբովին, որն էլ տնօրինում է կոմբինատի 12,5 տոկոս բաժնեմասը։
Իսկ «ԱՄՓ հոլդինգի» բաժնետերեր են հանդիսանում պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանն ու կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանի որդին՝ Գուրգեն Ամբարյանը։