Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)' պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:
Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
«ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,- ասաց Մաթևոսյանը: