Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Բոլոր ներքաղաքական օրակարգերը, բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։
Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք»։
Ներկա ու նախկին, քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։
Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։
Ներողություն պահանջողների պակաս չկա։
Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։
Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։
Կրկնում եմ, բացի ռեժիմի հեռացումից, մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։
Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք, իսկ փրկությունը՝ Աստծո»,-գրել է նա։