Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը։ Նա վաճառել է իր վերջին առանձնատունը Հիլսբորոյում՝ Կալիֆորնիայում: Նախ ձեռնարկատերը առանձնատան համար 37,5 միլիոն դոլար է պահանջել, բայց ի վերջո այն վաճառել է 30 միլիոն դոլարով։
2020 թվականի գարնանը Իլոն Մասկը Twitter-ում խոստացել էր, որ կվաճառի իր ողջ անշարժ գույքը՝ հանուն ազատության։ Այդ ժամանակվանից նա ազատվել է Լոս Անջելեսի իր չորս առանձնատներից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլար, իսկ այժմ վաճառել է նաև իր վերջին անշարժ գույքը։
Այժմ 50-ամյա միլիարդատերն ապրում է փոքրիկ, 37 քմ մակերեսով «հավաքովի» տան մեջ, որը վարձակալում է Տեխասի SpaceX-ից: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ այնքան է տարվել Մարսը նվաճելու իր գաղափարով, որ ցանկանում է ազատվել իր ողջ ունեցվածքից այս ծրագրի իրականացման համար։ «Այս մոլորակի բնակեցումից հետո Երկրի վրա ինձ սեփականություն պետք չէ»,- բացատրել է Մասկը։