Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ վեց շաբաթվա ընթացքում կլքի Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այս մասին նա գրել է իր միկրոբլոգում։
Մասկը հայտնել է, որ աշխատանքի է ընդունել նոր գործադիր տնօրենի, ով կին է. «Նա կսկսի իր պարտականությունները կատարել մոտ վեց շաբաթվա ընթացքում», - ասել է նա:
Ձեռնարկատերն ասել է նաև, որ կզբաղեցնի ընկերության գործադիր նախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Twitter-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեք Դորսին քննադատել էր Մասկի կողմից ընկերության գնումը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, գործարարը, ով ի սկզբանե դրական էր տրամադրված Twitter-ի գնման գործարքին, մտափոխվել է։
Մասկը Twitter-ի գնումն ավարտեց 2022 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերն անմիջապես աշխատանքից ազատել է նախկին ղեկավարությանը։