«Ամերիաբանկը» փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելու նպատակով երկու նոր արշավ է ձեռնարկել, որոնք մեկնարկել են ս․թ․ դեկտեմբերի 8-ից և շարունակվելու են մինչև 2022 թվականի մարտի 31-ը։ Այս մասին այսօր' դեկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։
Առաջին արշավի շրջանակում արտոնյալ պայմաններով բիզնես վարկ է առաջարկվում գործարար շրջանակներին՝ սկսած 20 միլիոն դրամից մինչև 150 միլիոն դրամ, երեք արժույթով՝ դրամով, դոլարով և եվրոյով։ Հաճախորդներն առաջին 6 ամսվա ընթացքում չեն վճարելու ոչ միայն տոկոսագումարը, այլև մայր գումարի որևէ մարում չեն կատարելու։ 6 ամիս անց վճարվելիք տոկոսադրույքները ևս արտոնյալ են լինելու։
«Մասնավորապես, 6 ամիս զրո տոկոսադրույք կիրառելուց հետո 7-րդ ամսից սկսած՝ դրամով տոկոսադրույքը լինելու է 11,9 տոկոս, դոլարի դեպքում՝ 7,9 տոկոս, եվրոյի դեպքում՝ 6,9 տոկոս։ Երբ ընդհանուր վարկի ժամանակահատվածի համար հաշվարկում ենք արդյունավետ տոկոսադրույքը, այսինքն՝ առաջին 6 ամսվա զրո տոկոսադրույքը և հետագայում՝ նշված տոկոսադրույքները, արդյունավետ տոկոսադրույքները վարկի ժամկետի համար ստացվում են, համապատասխանաբար, դրամի դեպքում՝ 10,5 տոկոս, դոլարի դեպքում՝ 6,5 տոկոս, եվրոյի դեպքում՝ 5,5 տոկոս։ Տվյալ դեպքում այս տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են»,- վարկի պայմանները ներկայացրեց Բարսեղյանը:
Մանրամասները` տեսանյութում: