Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է (ԱԻՊԾ) փոխանցել ևս մեկ աճյուն։
Ինչպես տեղեկացրին Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից, ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն դեկտեմբերի 11-ին իրականացվել են Արցախի արևելյան թևում'Մարտունու շրջանի ուղղությամբ:
«ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: