Անգլիայից 22-ամյա Շոնա Ռեյը «մնացել» է ութամյա երեխայի մարմնի մեջ, գրում է LADBible-ը։
Երբ Շոնը վեց ամսական էր, նրա մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակ։ Բուժումը հաջող էր. աղջկա մոտ սկսվեց ռեմիսիա, բայց դեղերի և քիմիաթերապիայի կուրսերի պատճառով տուժեց Ռեյի հիպոֆիզը, ուստի նա դադարեց աճել:
«Ես 22-ամյա կին եմ՝ ութ տարեկան երեխայի մարմնի մեջ թակարդված։ Իմ հիպոֆիզը տուժել է»,- իր վիճակը մեկնաբանում է բրիտանուհին։
Աղջկա խոսքով` արտաքին տեսքի պատճառով հաճախ է խնդիրներ ունենում: Օրինակ, Ռեյին արգելված է բարեր մտնել, նրան ալկոհոլ չեն վաճառում առանց փաստաթղթերի, և պարզապես թարս աչքով են նայում, երբ պարզում են նրա իրական տարիքը:
«Չնայած նրան, որ ես ֆիզիկապես չեմ կարող մեծանալ, ես շատ եմ ուզում, որ ինձ վերաբերվեն ինչպես չափահասի», - դժգոհում է Շոնան։
Շոնայից ավելի շատ անհանգստանում է նրա մայրը, ով ամեն անգամ հազիվ է զսպում արցունքները՝ տեսնելով, թե որքան դժվար է դստեր համար։
«Նա ստիպված կլինի ապրել դրա հետ: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, նրան պաշտպանելն է»,- ասել է կինը: