Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ խնդրելով հրաժարվել Բաքվի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։