ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին խորհրդարանում ընթանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:
«Նկատենք, որ Արարատ Միրզոյանին խորհրդարան են կանչել հենց իշխող խմբակցության պատգամավորները: Բանն այն է, որ վերջին շրջանում Արարատ Միրզոյանը բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ եւ զրույցներ է ունեցել, իսկ պատգամավորներն էլ ցանկանում են անմասն չմնալ այդ ամենից եւ մանրամասներ իմանալ:
Հավելենք, որ երեկ էլ պատգամավորներին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կրկին ներկայացրել տարբեր այցերի արդյունքները»,- գրում է կայքը: