Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29-ին,  ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով,  թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։

Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն  քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։