Ավելի քան 28 միջազգային մրցանակ, որից 11-ը ոսկի. այսպիսի հաղթանակներով է ամփոփում «Արմենիա Վայն» գինեգործարանը 2021 թվականը:
Համաշխարհային հեղինակավոր «Մունդուս Վինի» մրցույթում «Արմենիա Վայն» ընկերությունն արժանացել է լավագույն արտադրող, իսկ «Տակառ գինի»-ն` Best of Show Armenia բարձրագույն կոչումներին:
Գինու համաշխարհային անցուդարձին անհաղորդ չի մնացել նաեւ հայ սպառողը՝ «Արմենիա Վայնը» ճանաչելով տարվա լավագույն արտադրող ընկերություն: Միջազգային հեղինակավոր մրցույթների առաջատարն ի սկզբանե շուկա մտավ «Արմենիա» շարքի գինիներով, այժմ տեսկանին հասնում է 40-ի, Սեւուկ, Նազանի, Երեւան, Տակառ, Թարիրի, իսկ այս տարի սպառողն արդեն կարող է վայելել նոր՝ Օրրան ապրանքանիշի գինիները:
Գինեգործարանը միայն այս տարի 21 հա անմշակ ու անջրդի հող վերածել է օրգանական այգիների, որոնք սերտիֆիկացվել են Էկոսերտ միջազգային կազմակերպության կողմից: Ընկերությունն այս պահին ունի 100 հա այգի Հայաստանի տարբեր մարզերում, որից 52-ը՝ օրգանական:
Չնայած ընդարձակ այգիներին` գինեգործարանը գյուղատնտեսության զարգացման համար մթերում է իրականացնում նաեւ գյուղացիական տնտեսություններից:
«Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանն առաջնային համարելով ընդգծում է, որ միայն մթերմամբ չեն սահմանափակվում: Ընկերությունը գյուղացու կողքին է էտից մինչեւ այգեկութ ու այգեթաղ, օգնում են, սովորեցնում, իրենց ձեռքով մշակում, ինչպես նաեւ տարածում ֆրանսիացի այգեգործների փորձը:
«Սեփական այգիների բերքի մթերումից բացի մենք նաեւ համագործակցում ենք 650-ից ավելի ֆերմերային տնտեսությունի հետ: Այս տարի, նախորդի հետ համեմատ, մենք գրանցել ենք գրեթե 20 տոկոս աճ թե արտադրության, թե մթերման եւ թե արտահանման ցուցանիշներով: Մեր արտադրատեսակները կարելի է գտնել 40-ից ավելի երկրներում, համագործակցում ենք 60-ից ավելի գործընկերների հետ»,-նշել է նա:
«Արմենիա Վայնը» զուգակցում է հայկական 6000-այմա գինեգործության լավագույն ավանդույթները և գերժամանակակից տեխնոլոգիաները․ արդյունքում՝ արտադրության 70% արտահանվում է, 30% սպառվում տեղական շուկայում։
«Արմենիա Վայնի» համար առաջնային է նաեւ ներկայացնել Հայաստանը որպես գինու ծագման բնօրրան: Եւ գինու ամբողջ պատմությունը, որը Հայոց պատմության անբաժանելի մասն է, այժմ թե տեղացի, թե օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացված է մեկ հարկի տակ՝ Հայաստանի Գինու Պատմության Թանգարանում: Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով`կայացած ու աշխարհին ներկայանալի մշակութային կենտրոն հիմնելու համար աշխատել են ավելի քան 4 տարի, արդյունքը հյուրերի հիացական կարծիքներն են:
Թանգարանը հիմնադրել ու բոլոր ներդրումները կատարել է «Արմենիա Վայն» գինու գործարանը, սակայն, ի տարբերություն շատ այլ արտադրական թանգարանների, ներդրողները չեն ցանկացել այստեղ ներկայացնել գործարանի պատմությունը, քանի որ ավելի են արժեւորել հայ ժողովրդի գինեգործական հարուստ ժառանգությունը: Սա այն եզակի դեպքերից է, երբ բիզնես ոլորտը մեծածավալ ներդրում է իրականացնում մշակույթի ու գիտության ոլորտներում՝ իր առաջ ունենալով ոչ թե սեփական բիզնեսը գովազդելու խնդիր, այլ մեզ հասած ժառանգության պահպանման հարցը, եւ Հայաստանը դարձնել գինու տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը:
Շուտով շուկա կմտնի «Արմենիա վայն» ընկերության նոր օրգանական գինին, կարասներում հնացված գինին, ավանդական մեթոդով պատրաստված խաղուն գինիները շարքը եւ, իհարկե, երկար սպասված կոնյակը: Որակյալ կոնյակ ստանալու համար ազնվություն եւ համբերություն պետք է, նախ կարեւոր է տակառների որակը եւ հետո պահման պայմանները: Կոնյակը պահվում է Ֆրանսիայից ներկրված կաղնու Լիմուզին տեսակի բարձրորակ տակառներում՝ ժայռափոր մառանում, որտեղ միշտ հնչում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ խմիչքին հայկականություն հաղորդելու եւ սթրեսներից հեռու պահելու համար: