Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառուսական տրամադրությունները նոր թափ են ստանում Ադրբեջանում։ Բացի այս ուղղությամբ ԶԼՄ-ների լավ համակարգված աշխատանքին, որը, ինչպես պարզվեց, վերահսկվում է ամենաբարձր մակարդակով, քաղաքական գործիչները նույնպես միացել են հակառուսական դիսկուրսին, գրում է Infoteka24.ru-ն։
Մասնավորապես, «Թուրան» պանթուրքիստական քաղաքական կուսակցության ղեկավար Ջահանդար Բայօղլուն կոչ է արել իշխանությունից հեռացնել ռուսամետ բոլոր պաշտոնյաներին, գրում է Haqqin.az-ը։
Նրա կարծիքով' նման որոշումը կօգնի երկիրը պաշտպանել արտաքին ազդեցություններից։ Հակառակ դեպքում' Բայօղլուն համոզված է, որ Ադրբեջանին սպասվում է Ղազախստանի ճակատագիրը։