«Ղազախստան 100 հայ զինծառայող ուղարկելը ՀՀ սահմանին լարվածության առումով որևէ հետևանք չի ունենա». Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
«Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով»,-վստահեցրեց ՊՆ փոխնախարարը:
ՊՆ փոխնախարարը հայտնեց, որ հայկական ստորաբաժանումները Ղազախստանում կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ են կատարելու:
Լրագրողի հարցին՝ Ղազախաստանից հայկական ստորաբաժանումների դուրս բերելու հստակ ժամկետներ կա՞ն, փոխնախարարն ասաց, որ ժամկետ չի կարող նշել.
«Ուղարկելու ժամանակ էլ նշվեց, որ սահմանափակ ժամանակահատվածով են գնում ստորաբաժանումները»,-ասաց Սարգսյանը: