ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքները դժվար թե ազդեն Ռուսաստանի պատվիրակության վրա, որը զինված է նախագահ Վլադիմիր Պուտինի թեզերով, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ The New York Times-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կարող են ազդել բոլոր սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մատակարարման վրա։

«Նման հրետանային պատրաստությունը դժվար թե ինչ-որ կերպ ազդի մեր՝ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի գլխավորած պատվիրակության վրա՝ զինված պուտինյան թեզերով, որոնք հստակ ձևակերպված են։ Հետևաբար, դա, իհարկե, «չի նպաստում կառուցողական մթնոլորտի ձևավորմանը խորհրդակցությունների նախօրեին», բայց, այնուամենայնիվ, սա այն իրականությունն է, որին մենք պետք է առերեսվենք, դրանում ոչ մի սարսափելի բան չկա»,- ասել է Պեսկովը։