Ըստ ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածի ՀՀ նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը հետևյալ դեպքերում.
ա) ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում: