MediaMall.am-ի տեղեկություններով' Ազգային ժողովը ունի կադրերի բաժնի նոր ղեկավար' Հերմինե Խառատյան: Չնայած այն հանգամանքին, որ կադրերի բաժնում տարիների փորձ ունեցող բազմաթիվ աշխատակիցներ կային, որ կարող էին հավակնել այդ պաշտոնին' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախընտրել է խորհրդարանի արխիվի աշխատակից Հերմինե Խառատյանին նշանակել այդ բաժնի ղեկավարի պաշտոնում:

 

Պատճառը բավականին պարզ է: Մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ Խառատյանը ռուսաստանյան խոշոր գործարար Սամվել Կարապետյանի' Տաշիրի Սամոյի եղբոր' ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կնոջ մոտ ազգականն է:

 

Պաշտոնեական առաջխաղացման ահա այսպիսի հետաքրքիր դրվագներ...