Հայաստան վերադարձած բոլոր գերիները հարցաքննվում են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ այսօր՝ փետրվարի 7-ին, 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։