Ադրբեջանական գերությունից վերադարձած հինգ զինծառայողները հարցաքննվում են:
«Զինծառայողները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը' Էդիկ Հովսեփյանը, Վանաձորից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը' 2021-ի նոյեմբերի 16-ին' Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ: