Հեղափոխության օրերին տարբեր հարթակներից թե՛ Փաշինյանը, թե՛ թիմակիցները հայտարարում էին, որ ժողովրդին տարիներ շարունակ թալանել են և հենց այդ պատճառով էլ ժողովուրդը լավ չի ապրում։ Բացի այդ, հեղափոխականները խոստանում էին գալով իշխանության' վերադարձնել գողացված փողերը հպարտ քաղաքացիներին։ Իսկ ի՞նչ եղավ իրականում։
2018 թվականից մինչ օրս տարբեր քրեական գործերի շրջանակներում, ըստ պաշտոնական տվյալների, բյուջե վերադարձված կամ փոխհատուցված նախկին տարիներին պետությանը պատճառված վնասը կազմում է 50 միլիարդ դրամ։
Այժմ դիտարկենք, թե այդ 50 միլիարդ դրամի որ տոկոսն է ուղղվել հպարտ քաղաքացիներին։ Օրինակ' տուն ինտերնատներում բնակվող տարեցների խնամքին հատկացվել է ընդամենը 304 միլիոն դրամ։ Փրկարարների, հրշեջների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով բյուջեից հատկացվել է 475 միլիոն դրամ։ Ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով բյուջեից հատկացվեց 1 միլիարդ 600 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման համար կառավարությունը հատկացրել է 157,7 միլիոն դրամ։ Կենսաթոշակների բարձրացման վրա կառավարությունը ծախսել է 370 միլիոն դրամ:
Հասկանալի է, որ այս ամենն ուղղակի չնչին գումար է, երբ համեմատում ենք բյուջե վերադարձված միլիարդների հետ: Դեռ մի բան էլ կառավարությունը համոզում է քաղաքացիներին, որ վերը նշված սոցիալակն վճարների բարձրացումը իրականացվել է միայն այն բանի շնորհիվ, որ իշխանությունները միջազգային վարկեր են ներգրավվել: Այսինքն' չնայած վերադարձված թալանի՝ պետությանը շարունակել են դնել վարկային բեռի տակ, իսկ քաղաքացիները տարատեսակ սոցիալական վճարների տեսքով ստացել են վերադարձրած գումարի ընդամենը 1-2 տոկոսը և շարունակում են վատ ապրել, ինչպես և այն ժամանակ, երբ իրենց թալանում էին...