« Երթ կլինի դեպի պարոն վարչապետի նստավայր, մեր նպատակը մեկն է, որպեսզի կառավարությունը բանակցի ու բացի ՌԴ-ի հետ ճանապարհները» ։ Այս մասին ասաց այսօր կառավարության դիմաց ակցիա անող քաղաքացիներից մեկը։ Ըստ քաղաքացու՝ խնդրի լուծումը պարզ է՝ ԵԱՏՄ անդամ երկիր ենք, կորոնավիրուսի թվերն էլ նվազել են, շատ երկրներ արդեն ազատ մուտքի ու ելքի արտոնություններ ունեն, ինչու ՀՀ-ն չի բացում սահմանը։ Լրագրողների հարցին, թե որքանով է նպատակահարմար ակցիաները շարունակելը, եթե պատկան մարմիններն արդեն իսկ պատասխան տվել են, քաղաքացին նշեց, որ պատասխանը հստակ չի եղել։
« Մենք պահանջում ենք, որպեսզի բանակցեն և բացեն։ Արտգործնախարարը պատասխանեց՝ ես բացում եմ, գնացեք: Նախևառաջ դա պատասխան չի, պետքա ա բանակցել, որ ռուսական կողմն էլ բացի, կամ, դուրս են գալիս, ասում՝ այս ինչ խոհանոցային խոսակցություններ են, բա դուք նախարարի հետ չեք հանդիպում, հասարակ ժողովրդի հետ եք հանդիպում» ։
Ակցիայի մասնակիցները վստահ են՝ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում խնդրին լուծում կտրվեր։