Ֆրանսիայի Լուար և Շեր դեպարտամենտից 66-ամյա տղամարդը սխալմամբ սպանվել է 59-ամյա որսորդի կողմից, ով նրան շփոթել էր աղվեսի հետ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Մահացածը հայտնաբերվել է որսորդական աշտարակի մոտ։ Դեպարտամենտի դատախազության հաղորդագրությունից հետևում է, որ տղամարդու պարանոցին երկու անցք է հայտնաբերվել՝ պարկուճը ծակել էր պարանոցը։ Տղամարդը սպանվել է մեծ որսի համար նախատեսված գնդակից:

Տղամարդու վրա կրակած որսորդը ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Ձերբակալման պահին հանցագործը գտնվել է մեկ այլ որսորդական աշտարակի վրա՝ տուժողից 160 մետր հեռավորության վրա։ Որսորդի խոսքով՝ ինքը կրակել է միայն մեկ անգամ՝ անցնելով երկու աշտարակների արանքով։ Կասկածյալը կարծել է, թե կրակել է աղվեսի վրա։ «Հենց այս կրակոցն էլ կարող էր տուժողի մահվան պատճառ դառնալ»,- ասվում է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ։

Որսորդը բերման է ենթարկվել, նրա գործով հետաքննություն է սկսվել չկանխամտածված սպանության փաստով։