Հրացանով զինված աֆրոամերիկուհին գնդակահարել է տղամարդու, որը ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ, ապա բջջայինով սառնասրտորեն նկարահանել սպանվածի մարմինը. գրում է KTRK-TV-ն:
Հանցագործությունը կատարվել է անցած կիրակի՝ Gulf ընկերության ավտոլվացման կետում, որը գտնվում է Հյուսթոնի հարավային մասում: Կասկածյալն արդեն ձերբակալվել է:
Ոստիկանության տվյալով՝ կինը վառելիք է լիցքավորել իր մեքենան, երբ նրան է մոտեցել 58-ամյա Լյուիս Դենիելը ու նրան անպարկեշտ առաջարկություն արել, ինչն էլ դարձել է վեճի պատճառ: Ի վերջո, կինը կորցրել է համբերությունը, բեռնախցիկից հանել հրացանը ու գնդակահարել նրան. գրում է The Daily Mail-ը: